-
14.04.2016|
11:32
ՀԱՊԿ քարտուղարությունից հաղորդում են, որ ապրիլի 14-ին Հայաստան կայցելի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
13.04.2016|
23:48
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի մասին՝ ապրիլի 13-ին Երևանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
-
13.04.2016|
14:23
Մինչ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոտնահարելով սեփական ժողովրդի ինքնասիրությունը, ճանապարհվում է Մոսկվա, գառնեցիները նրա հրաժարականն են պահանջում:
-
13.04.2016|
14:20
«Մեր նախաձեռնած Հայ Դատի Օրը ձեռնարկի նպատակն է տեղեկացնել մեր օրենսդիրներին ամերիկահայ համայնքի համար կարևորություն ունեցող հարցերի մասին, միաժամանակ` լիցքավորել մեր ակտիվ անդամներին:
-
13.04.2016|
11:17
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին, որ Երևան է ժամանել՝ մասնակցելու ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը:
-
12.04.2016|
14:37
Եվ այսպես. օրեր շարունակ ձգվող դիլեման լուծում ստացավ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
12.04.2016|
12:39
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
12.04.2016|
12:31
Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրացի խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններից հետո այցելում են Արցախ:
-
12.04.2016|
12:11
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ առաջինը ժամանել է Երևան։ Վեհափառ հայրապետը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը հատնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։
-
12.04.2016|
00:31
Իր նախաձեռնությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հարցազրույց է տվել ilur.am կայքին: